Ռազմական14:27, 07 Ապրիլ 2022
Հուլուսի Աքարը տելեկոնֆերանս է կազմակերպել 6 երկրների պաշտպանության նախարարների հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում է ունեցել Բուլղարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ։
Հուլուսի Աքարը վեցակողմ տեսակոնֆերանս է անցկացրել Բուլղարիայի պաշտպանության նախարար Դրագոմիր Զակովի, Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի, Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինչուի, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։
Աքարը Թուրքիայի նախաձեռնությամբ և համակարգմամբ կայացած հանդիպումից հետո իր հայտարարության մեջ նշել է, որ հանդիպումը շատ արդյունավետ էր։
Պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, ընդգծվել է Ուկրաինայում հրադադարի հասնելու կարևորությունը, խնդրի դիվանագիտական լուծման համար գործադրվող ջանքներն ու խաղաղ բնակչության անվտանգ տարհանման հրատապությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |