Քաղաքական16:29, 01 Ապրիլ 2022
Էրդողան. «Ուրախ կլինենք Պուտին-Զելենսկի հանդիպումը Ստամբուլում կազմակերպել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ստամբուլում Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հանդիպման հավանականության մասին:
Էրդողանը նշել է, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկու հետ, իսկ այսօր զրուցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ըստ նրա՝ նախնական բանակցություններում համաձայնության հասնելուց հետո միայն հնարավոր կլինի ղեկավարների մակարդակով քայլեր ձեռնարկել Ղրիմի և Դոնբասի հարցում: Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարներին էլ տեղեկացրել են, որ Անկարան պատրաստ է այդ հարցում Պուտինի և Զելենսկու հանդիպումը ևս Թուրքիայում կազմակերպել:
Էրդողանի խոսքով՝ թե՛ Զելենսկին, թե՛ Պուտինն այս ամենի վերաբերյալ դրական մոտեցում ունեն:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան միայն «ուրախ կլինի», եթե հնարավորություն ստեղծվի երկու երկրների ղեկավարների միջև Ստամբուլում նման գագաթնաժողով անցկացնել և «բացասական միտումը վերածել դրականի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |