Քաղաքական09:48, 01 Ապրիլ 2022
Էրդողանը և Զելենսկին քննարկել են Ստամբուլի բանակցությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքները։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը։
Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը նշել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունները «նշանակալի խթան են հաղորդել պատերազմի դադարեցման և Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար իրականացվող գործընթացին»։
Էրդողանը վերահաստատել է Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու իր առաջարկը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |