Քաղաքական12:32, 18 Մարտ 2022
Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո հրադադարի հույսն ավելացել է
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո հավանական հրադադարի վերաբերյալ հույսերն ավելացել են:
Չավուշօղլուն Ուկրաինայի Լվով քաղաքում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբային: Մինչ այդ Մոսկվայում Չավուշօղլուն հանդիպումներ էր ունեցել ռուս պաշտոնյաների հետ՝ քննարկելով ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ հարցեր։
Չավուշօղլուն հայտարարել է, որ ուրախ է կրկին հանդիպել Կուլեբայի հետ Անթալիայում տեղի ունեցած հանդիպումից հետո։
«Այս անգամ ես ցանկանում էի գալ Լվով և մեր աջակցությունն ու համերաշխությունը ցույց տալ ձեզ և ուկրաինացի ժողովրդին»։
Նշելով, որ այս ճգնաժամում իրենք սկզբունքային դիրքորոշում են որդեգրել՝ Չավուշօղլուն ասել է. «Այս պատերազմը, արյունահեղությունը պետք է շուտ դադարեցնել։ Թուրքիան ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ տարբեր մակարդակներում»։
Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Ուկրաինան առաջարկ է արել «Հավաքական անվտանգության պայմանագրի» վերաբերյալ:
Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր համաձայնագրի անվտանգության երաշխավորներից մեկը, իսկ Ռուսաստանն էլ դրա դեմ որևէ առարկություն չի ներկայացրել։
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է Թուրքիայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և իրենք ցանկանում են նման հանդիպում կազմակերպել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Ըստ Դուբնովի՝ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի՝ «ուկրաինական ճահիճում հայտնվելու» առիթից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի երեք կետ:
Ըստ Դուբնովի՝ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի՝ «ուկրաինական ճահիճում հայտնվելու» առիթից։
Թուրքիայի նախագահը խոսել է F-16 ռազմական ինքնաթիռների ձեռք բերման հարցում նոր հնարավորության մասին:
Թուրքական «BOTAŞ» և ռումինական «OVM Petrom» ընկերությունների միջև ստարագրվել է պայմանագիր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |