Ռազմական14:27, 15 Մարտ 2022
Թուրքիային առաջարկվել է ընտրություն կատարել S-400-ների ու F-16 կործանիչների միջև
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող Վաշինգտոնից գնել F-16 կործանիչներ, քանի դեռ իր մոտ է պահում Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը:
Մենենդեսը հիշեցրել է, որ իր գլխավորած հանձնաժողովը մեծ ազդեցություն ունի զենքի վաճառքի որոշումների վրա, ասել է, որ այդ գործարքի համար բավարար չի լինի թուրքական կողմի՝ Բայդենի կառավարության հետ հարբերությունները բարելավելը:
«S-400-ների հարցում կտրուկ հետքայլ չկատարվելու, այդ համակարգերը երկրից դուրս չհանելու կամ այլ հանգամանքների բացակայության դեպքում Թուրքիային F-16-երի վաճառք չեմ կանխատեսում: Էրդողանի համակրանք առաջացնող քայլերը գործին չեն օգնի: Հանձնաժողովը լիազորություններ ունի զենքի վաճառքի հարցում»,- ասել է Մենենդեսը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Թուրքիան դուրս թողնվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների համատեղ ծրագրից, որին մասնակցում են մոտ մեկ տասնյակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:
Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել է Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի F-16 ռազմական օդանավեր գնելու, ինչպես նաև իր ունեցած 80 միավոր F-16 ինքնաթիռներն արդիականացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այն բացվել էր 2021-ի հունվարի 30-ին։ Կենրոնում ծառայում էին 60 ռուս և 60 թուրք զինվոր։
2022-ի համեմատ 2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն այն աճել են 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |