Հասարակական16:43, 10 Մարտ 2022
Սոցհարցում․ Թուրքիայի քաղաքացիների 54 տոկոսը ոչ մի դեպքում ձայն չի տա Էրդողանին առաջիկա ընտրություններում

«Yöneylem» սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է Թուրքիայում քաղաքական ուժերի վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։
Թուրքիայի 27 նահանգում անցկացված հարցման մասնակիցներին տրվել է «Առաջիկա նախագահական ընտրություններում ձայն կտա՞ք Էրդողանին, եթե նա առաջադրվի» հարցը։ Հարցվածների 54 տոկոսը տվել է «ոչ մի դեպքում ձայն չեմ տա», 34 տոկոսը՝ «միանշանակ ձայն կտամ» պատասխանը։
Ըստ հետազոտության արդյունքների՝ այս կիրակի խորհրդարական ընտրությունների անցկացման դեպքում թուրքական քաղաքական կուսակցությունները կգրանցեն հետևյալ արդյունքները․ իշխող իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP)՝ 32․0 տոկոս, ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP)՝ 30․3 տոկոս, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP)՝ 9․8 տոկոս, ծայրահեղ ազգայնական «Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)՝ 6․9 տոկոս, ազգայնական «Լավ» կուսակցություն՝ 12․9 տոկոս։
Միաժամանակ «Ո՞ր դաշինքին ձայն կտաք» հարցին ի պատասխան՝ քաղաքացիների 38․1 տոկոսը տվել է ընդդիմադիր «Ազգ» դաշինքին (ԺՀԿ, «Լավ» կուսակցություն), իսկ 34․2 տոկոսը՝ իշխող «Ժողովուրդ» դաշինքին (ԱԶԿ, ԱՇԿ) պատասխանը։
Ըստ հարցման մասնակիցների՝ Թուրքիայում հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներն են տնտեսական ճգնաժամը (66․1 տոկոս), գնաճն ու կյանքի թանկությունը (29․1 տոկոս), անարդարությունը (11․2 տոկոս), գործազրկությունը (10․6 տոկոս), կրթական համակարգի խնդիրները (8․4 տոկոս) և այլն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ենթադրվում է, որ սպանությունները տեղի են ունեցել դեպրեսիայի ֆոնին։

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի հիման վրա նոր զեկույց է հրապարակել:

Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը հուլիսի 31-ի հրամանագրով մի շարք երկրների նկատմամբ նոր մաքաստուրքեր է սահմանել:
Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա:
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի հիման վրա նոր զեկույց է հրապարակել:
Ենթադրվում է, որ սպանությունները տեղի են ունեցել դեպրեսիայի ֆոնին։
Հանդիպումը սպասվում է այսօր՝ օգոստոսի 1-ին, Ստամբուլում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |