Քաղաքական11:17, 03 Մարտ 2022
Թուրքիան այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNN International» հեռուստաալիքով ելույթի ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական ճգնաժամին:
Քալընը նշել է, որ Ռուսաստանը մեծ սխալ գործած կլինի, եթե շարունակի հարձակումներն ու հնարավորություն չտա դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով խնդրին լուծում տալու:
Նշելով, որ իրենք շատ անհանգստացած են Ուկրաինայում տիրող իրավիճակով, Քալընն ասել է, որ Թուրքիան ներկայումս Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի և իրենք չեն ցանկանում, որ տնտեսական ամուր կապերը, ներառյալ էներգետիկան, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը տուժվեն։
Քալընն ընդգծել է, որ իրենք ցանկանում են մնալ Ռուսաստանի հետ երկխոսության մեջ՝ որպես պատժամիջոցներից խուսափելու ավելի կարևոր գործոն։ Ըստ նրա՝ արևմտյան երկրների պաշտոնյաները նույնպես փոխանցել են Ռուսաստանի հետ Թուրքիայի կապը պահպանելու կարևորությունը:
Հարցին, թե կա միջուկային հարձակման վտանգ կա, Քալընը պատասախանել է, որ այդ հեռանկարն աղետալի կարող է լինել, և ՆԱՏՕ-ի հանգիստ արձագանքը ՌԴ նախագահի այդ հայտարարությանը միանգամայն ճիշտ մոտեցում է։
Քալընը խոսել է լարվածության թուլացման անհրաժեշտության մասին և հույս հայտնել, որ միջուկային զենքի վերաբերյալ սպառնալիքները կմնան միայն խոսքի մակարդակում:
Իսկ այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում Թուրքիայի դրական մոտեցումը ներառում է նաև Ուկրաինայի անդամակցության հնարավոր սցենարը, Քալընը պատասխանել է, որ իրենք ներկա փուլում դրական չեն դիտարկում այդ հնարավորությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |