Քաղաքական11:25, 01 Մարտ 2022
Էրդողանը հայտատարարել է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները կիրառելու իրենց վճռականության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, Բոսֆորի ու Դարդանելի նեղուցով ռազմանավերի անցուդարձը սահմանափակելու հարցում Թուրքիայի լիազորությունների կիրառման իրենց վճռականության մասին:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեմայով նա մասնավորապես ասել է. «Մենք վճռական ենք Մոնտրյոյի կոնվենցիայով նեղուցներով նավերի անցուդարձի հարցում մեզ տրված լիազորությունները կիրառել այնպես, որ կանխենք ճգնաժամի ավելի խորացումը»:
Թուրքիայի նախագահը հայտնել է նաև, որ իրենք շարունակում են դիվանագիտական շփումները ռուս-ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության հասնելու համար՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա:
Էրդողանը տեղեկացրել է նաև, որ Ուկրաինայի տարածքը արդեն լքել է Թուրքիայի 5 հազար քաղաքացի, որոնք տեղափոխվել են ինչպես Թուրքիա, այնպես էլ այլ երկրներ:
«Ըստ անհրաժեշտության՝ կշարունակենք տարհանման աշխատանքները»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |