Տարածաշրջան11:55, 28 Փետրվար 2022
Ուկրաինայի հարցով կգումարվի Թուրքիայի կառավարության հատուկ նիստ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր տեղի կունենա կառավարության հատուկ նիստ, որի օրակարգում կլինեն ռուս-ուկրաինական պատերազմը, նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան և Մոսկվայի ու Կիևի միջև ճգնաժամը հարթելու Անկարայի միջնորդությունը։
Քննարկվելու են նախագահ Էրդողանի և պատկան մարմինների դիվանագիտական շփումներն այս հարցերի շուրջ իրենց գործընկերների հետ։ Դիտարկման են առնվելու նաև Ուկրաինայում Թուրքիայի քաղաքացիների տարհանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Նախարարների մասնակցությամբ հիշյալ նիստում զուգահեռաբար քննարկվելու են նաև տնտեսական ու ներքաղաքական խնդիրներ։ Իսկ նիստի ավարտից հետո Էրդողանն ուղերձով կդիմի ժողովրդին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։

Սիրիայի ազգային ավիափոխադրողի ղեկավարներին և թռիչքային անձնակազմին Ստամբուլում դիմավորել են հանդիսավոր արարողությամբ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Madleen» հումանիտար նավում գտնվող թուրք քաղաքացիները արդեն դուրս են բերվել նավից
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |