• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Հունիս, 2025
Երկուշաբթի 00:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:43, 24 Փետրվար 2022

Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից

Ուկրաինան օգնություն է խնդրել Թուրքիայից

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի ռազմական գործողություններից ստեղծված իրավիճակում: Այս մասին դեսպանությունը գրառում է կատարել «Тwitter»-ի իր էջում:

«Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում»:

Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոնդարը այս համատեքստում կոչ է արել Ռուսաստանի համար փակել օդային սահմանը և ռուսական նավերի համար փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները: Նա հայտնել է, որ պաշտոնական դիմումը ներկայացրել են թուրքական կողմին:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել ՌԴ քաղաքացիներին ուղղված նոր տեսաուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»։

Նա հավելել է, որ Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի  հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին:

Աղբյուր`    Cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի առևտրի նախարարը հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ
14:39, 27 հուն
Թուրքիայի առևտրի նախարարը հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ

Կողմերը քննարկել են առևտրաշրջանառության ծավալը հասցնել ​​100 մլրդ դոլարի և մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակահատվածում իրականացվելիք նախագծերի վերաբերյալ։

Էրդողան. «Թուրքիան իր կատարցի եղբայրների կողքին է»
10:51, 27 հուն
Էրդողան. «Թուրքիան իր կատարցի եղբայրների կողքին է»

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։

Թուրքիայի ՊՆ-ն՝ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին
15:48, 26 հուն
Թուրքիայի ՊՆ-ն՝ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում հնարավոր ճառագայթային արտահոսքը լուրջ վտանգ կներկայացնի տարածաշրջանի երկրների համար։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}