Քաղաքական12:01, 21 Փետրվար 2022
Թուրքական ազգայնական կայքը նորից շրջանառության մեջ է դրել Netflix-ի հայտնի քարտեզը

Թուրքական մամուլում նորից շրջանառվում է ամերիկյան «Netflix» ընկերության բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզը, որը մինչ այդ բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում։ Նշյալ քարտեզում «ARMENIA» բառը ներկայացված էր եղել ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող արևելյան տարածքների վրա։
Տեղեկացնենք, որ «Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը» (Türk DEGS) այդ քարտեզի մասին առաջինն է գրառում արել Twitter-ում։
Ուշագրավ է, որ այս թեման շրջանառության մեջ դնողը նորից ազգայնական ուղղվածությամբ «Yeniakit» թուրքական լրատվամիջոցն է: Վերջինիս պնդմամբ՝ այդ սակնադալային քարտեզի թեման սոցմեդիայի թուրքական տիրությում դարձյալ ակտիվացել է։ Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ «Netflix-ը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի նկատմամբ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |