Իրավական13:06, 18 Փետրվար 2022
Թուրքիայում խստացվում են կանանց դեմ բռնության հանցագործությունների համար նախատեսված պատիժները

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հրամանով արագացված կերպով խորհրդարանի կողմից ընդունվել է կանանց նկատմամբ բռնության ուղեկցմամբ հանցագործությունների դեպքում «լավ վարքագծի» հետ կապված մեղմացումները վերացնելու մասին որոշման նախագիծը։ Այն նախատեսվում էր ընդունել մարտ ամսին։
Արդարադատության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ դատական 6-րդ փաթեթի հաստատման աշխատանքները, որը ներառում է կանանց նկատմամբ բռնության համար պատիժները մեծացնող կանոնակարգերը նախարար Բեքիր Բոզդաղի հրամանով արագացվել են։
Խորհրդարան ուղարկվելիք փաթեթով կխստացվեն կանանց նկատմամբ բռնության հանցագործությունների համար նախատեսված պատիժները։ Բացի այդ, կանանց նկատմամբ բռնության դեպքում «լավ վարքով» պայմանավորված մեղմացուցիչ հանգամանքները կվերացվեն։ Կանանց համառորեն հետևելը կամրագրվի որպես քրեորեն պատժելի հանցագործություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։

«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:
Օրակարգում է եղել Գազայի շուրջ տիրող իրավիճակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |