• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 08:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:36, 18 Փետրվար 2022

Բաքվի քարոզչամեքենան գոհ է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման քայլերից

Բաքվի քարոզչամեքենան գոհ է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման քայլերից

Թուրքական «Haber 7» լրատվամիջոցում հրապարակվել է ադրբեջանցի վերլուծաբան Թուրան Ռզաևի հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է թուրք-իսրայելական և թուրք-ադրբեջնական հարաբերություններին, ինչպես նաև Իսրայելի փոխհարաբերություններին  Բաքվի ու Անկարայի հետ:

Նրա համոզմամբ՝ Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հասնում են նոր մակարդակի և տարածաշրջանում ձևավորում են նոր իրողություն:

Հիշատակելով, որ առաջիկայում Իսրայելի նորընտիր նախագահ Իսհաք Հերցոգը  կարող է մեկնել  Թուրքիա,  (Հերցոգի այցն արդեն հաստատվել է , պարզապես ադրբեջանցի վերլուծաբանի հոդվածը  լույս է տեսել մինչ Իսրայելի նախագահի այցի պաշտոնական հաստատումը-խմբ.) նա նշում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործում կարևոր դեր է խաղում էներգետիկ գործոնը:

«Հարցն այն է, որ  Թուրքիան ձգտում է դառնալ էներգափոխադրող երկիր տարածաշրջանում: Իսրայելն էլ ցանկանում է լինել էներգակիր երկիր տարածաշրջանում՝ Թամար և Լևիաթան հանքավայրերից գազը արտահանելով Եվրոպա: Սակայն Իսրայելը ուղիղ կապ Թուրքիայի ու Եվրոպայի հետ չունի: Իր հերթին Անկարան այդ ամենը գիտակցում է: Թուրքիան նաև գիտի, որ չի հանդիսանում էներգակիր երկիր և ինչպես եվրոպական երկրները, Անկարան նույնպես բնական գազի կարիք ունի», -գրում է հեղինակը:

Ռզաևը նաև անդրադառնում է թուրք-իսրայելական հարաբերություններում Ադրբեջանի դերակատարությանը՝ ընդգծելով, որ «Բաքուն հասկանում է հարցի բոլոր նրբությունները»:

Նշելով, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները այժմ լիովին այլ մակարդակում են՝ հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Բաքուն կանգնեց փաստի առաջ, երբ Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները վատացան, քանի որ այդ նույն ժամանակ Բաքվի ու Երուսաղեմի հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին, ինչպես այսօր:

Նա նաև հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի արտադրության հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերը վճռորոշ դեր են խաղացել:

Այսպիսով թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման գործըթնացը, ըստ հոդվածի հեղինակի, լիովին բխում է Ադրբեջանի շահերից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը
11:37, 04 օգոս
Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտգործնախարարի հետ
11:29, 04 օգոս
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտգործնախարարի հետ

Օրակարգում է եղել Գազայի շուրջ տիրող իրավիճակը:

Ստեղծվել է Սիրիա-Թուրքիա աշխատանքային խորհուրդ
11:13, 04 օգոս
Ստեղծվել է Սիրիա-Թուրքիա աշխատանքային խորհուրդ

Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը
Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:

Ստեղծվել է Սիրիա-Թուրքիա աշխատանքային խորհուրդ
Ստեղծվել է Սիրիա-Թուրքիա աշխատանքային խորհուրդ

Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտգործնախարարի հետ
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտգործնախարարի հետ

Օրակարգում է եղել Գազայի շուրջ տիրող իրավիճակը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}