Քաղաքական13:53, 07 Փետրվար 2022
Բահչելին հայտնել է, որ 2023-ին նախագահի իրենց թեկնածուն լինելու է Էրդողանը

Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքը (Cumhur İttifakı) 2023 թվականին անկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին։
«Մեր նախագահի թեկնածուն հստակ է՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Հավատում եմ, որ 2023-ի հունիսին անկացվելիք ընտրություններում Էրդողանը կհաղթի մեծ տարբերությամբ և «Ժողովուրդ» դաշինքը մի նոր հաղթանակ կտոնի»,-նշել է Բահչելին։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Թայիփ Էրդողանը կարող է 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում՝ Բահչելին նշել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներն անհիմն են։
«Էրդողանը նախագահական կառավարման համակարգի առաջին նախագահն է և նրա վերաառաջադրման համար որևէ խոչընդոտ առկա չէ»,-ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայում որոշ մասնագետներ պնդում են, որ, ըստ սահմանադրության, Էրդողանը չի կարող երրորդ անգամ առաջարդվել երկրի նախագահի պաշտոնում։ Օրերս, սակայն, գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իրենք Էրդողանի առաջադրմանը չեն առարկելու, քանի որ յուրաքանչյուրին ազգը տալու է իր հասանելիք պատասխանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |