Հասարակական16:37, 01 Փետրվար 2022
Թուրքիայում պարզել են, որ ադրբեջանցի կեղծ հերոսի են պարգևատրել

Ադրբեջանցի Ռասիմ Ահմադլընը, ում Թուրքիայի Մարմարիս բնակավայրի քաղաքապետ Մեհմեթ Օքթայը ներկայացրել է որպես «անտառային հրդեհների ժամանակ հերոսություն ցուցաբերած ադրբեջանցի հրամանատար», պարզվել է, որ հասարակ խաբեբա է և հետախուզվում է տարբեր հանցագործություններ կատարելու պատճառով։ Պարզվել է, որ Ահմադլին աշխատում է արագ սննդի կետում։
Այն, ինչ կատարվել է Մարմարիսի քաղաքապետարանում, թուրքական մամուլը բնութագրել է որպես իսկական կատակերգական ֆիլմ։ Պարզվել է, որ այն անձը, ում Մարմարիսի քաղաքապետը՝ CHP-ական Մեհմեդ Օքթայը պարգևատրել է որպես «Հրշեջների հերոս ադրբեջանցի հրամանատար», ադրբեջանցի քաբաբագործ է։
Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ կեղծ հրամանատար Ռասիմ Ահմադլին հետախուզման մեջ գտնվող խարդախ է, որը բազմաթիվ քրեական պատմությունների մեջ է ներգրավված։
Սկանդալային այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին։ Ռասիմ Ահմադլին, ով ներկայացել է որպես Մարմարիսում անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած ադրբեջանական թիմի հրամանատար, այցելել է նաև Մարմարիսի քաղաքապետ Մեհմեթ Օքթային։ Գնդապետի կոչումով զինվորական համազգեստով գրասենյակ եկած Ահմադլիի այցելությանը ներկա են եղել նաև մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Փոխադարձ հաճոյախոսություններից հետո տեղի է ունեցել նվերների և հուշատախտակների հանձնման արարողություն։ Այցը նույն օրը լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում։ Սակայն այցից մեկ շաբաթ անց պարզվել է, որ Ադրբեջանում գոյություն չունի այնպիսի համազգեստ, որը հանդիպման ժամանակ կրել է Ահմադլըն։
Ադրբեջանական մամուլը, որը հետևել է միջադեպին, բացահայտել է, որ Ահմադլըն Ադրբեջանից փախուստի է դիմել և Թուրքիայում զբաղվել «քաբաբագործությամբ»։ Սկանդալից հետո Մարմարիսի քաղաքապետարանը սոցցանցերի իր էջերից ջնջել է կեղծ հերոսի մեծարման վերոհիշյալ արարողության մասին գրառումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ենթադրվում է, որ սպանությունները տեղի են ունեցել դեպրեսիայի ֆոնին։

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի հիման վրա նոր զեկույց է հրապարակել:

Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը հուլիսի 31-ի հրամանագրով մի շարք երկրների նկատմամբ նոր մաքաստուրքեր է սահմանել:
Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա:
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի հիման վրա նոր զեկույց է հրապարակել:
Ենթադրվում է, որ սպանությունները տեղի են ունեցել դեպրեսիայի ֆոնին։
Հանդիպումը սպասվում է այսօր՝ օգոստոսի 1-ին, Ստամբուլում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |