Քաղաքական13:34, 25 Հունվար 2022
Hürriyet. «Առաջիկայում օրակարգ կգա ՀՀ-ից Թուրքիայի այլ նահանգներ ևս թռիչքներ սկսելու հարցը»

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով նոր շրջափուլ է սկսվել այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ:
Ի թիվս արտաքին քաղաքական մի շարք առաջնահերթությունների՝ նշվում է նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում կատարվելիք քայլերը:
Իշխանամերձ «Hürriyet» օրաթերթի կայքում այդ թեմայով հրապարակում կա, որում մասնավորապես ասված է.
«Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը: Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարագ կգա տարբեր նահանգների ուղղությամբ չվերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել:
Բացի այդ ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։
Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ կընդլայնվեն նաև առևտրային հարաբերությունները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |