Իրավական16:00, 24 Հունվար 2022
Դեմիրթաշը հիմա էլ դատվում է Դավութօղլուին վիրավորելու համար

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ թուրքական բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը ևս 11 ամիս 20 օր ազատազրկման է դատապարտվել։
Պատճառն այն է, որ ընդդիմադիր գործիչը 2016թ․ փետրվարի 27-ի ցույցի ընթացքում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել այն ժամանակվա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հասցեին։
Դատական նիստը տեղի է ունեցել Մերսինի 14-րդ վերաքննիչ դատարանում։ Դեմիրթաշը նիստին մասնակցել է Էդիրնեի բանտից՝ տեսակապի միջոցով, իսկ դահլիճում ներկա են գտնվել նրա իրավաշտպանները։
Ընդդիմադիր գործիչը չի ընդունել Դավութօղլուի մեղադրանքը՝ նշելով, որ այն ուղղակի քննադատություն է եղել վերջինիս հասցեին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |