Միջազգային14:20, 19 Հունվար 2022
Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

«Circle Foundation»-ի կողմից անցկացված վեբինարի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից ռազմական գործողության հետևանքները մեծ և անդառնալի կլինեն: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է խնդրի լուծման համար ցանկացած դեր ստանձնել:
Նշելով, որ Թուրքիան չի ցանկանում, որ Ուկրաինայում կամ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որևէ ռազմական բախում կամ պատերազմ լինի՝ Քալընը վերահաստատել է, որ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, քաղաքական ինքնիշխանությունը:
Խոսելով խնդրի լուծման ուղղությամբ Թուրքիայի ջանքերի մասին՝ Քալընը հայտնել է, որ Էրդողանը այդ շրջանակներում խոսում է ՌԴ նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ:
«Եթե նույնիսկ ցանկանան (Պուտինը և Զելենսկին), նրանց երկուսին էլ հրավիրել է (Էրդողանը) Թուրքիա՝ հանդիպում կազմակերպելու և նրանց միջև խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու համար: Թուրքիան պատրաստ է հնարավոր ցանկացած դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար: Սա անում ենք թե՛ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի բարեկամ, թե՛ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից»,- պատմել է Քալընը։
Քալընը նաև հայտնել է, որ Էրդողանը մի քանի շաբաթից կմեկնի Ուկրաինա և կհանդիպի նախագահ Զելենսկու հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |