Քաղաքական16:54, 18 Հունվար 2022
Սաիդ Քըրան. «Էրդողանը չի կարող նախագահ լինել, քանի որ դիպլոմ չունի»

Թուրքիայում գործող «Ժողովրդի ազատագրության» կուսակցության (ԺԱԿ-HKP) գլխավոր քարտուղարի տեղակալ Սաիդ Քըրանը Flash TV-ի եթերում անդրադարձել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համալսարանական դիպլոմի հետ կապված իրավական գործընթացին։ Այդ գործընթացը սկսվել է հենց վերոհիշյալ կուսակցության նախաձեռնությամբ։
«Գործող նախագահը նախագահ լինելու որակավորում չունի, քանի որ դիպլոմ չունի»,-հայտարարել է Քըրանը։
Կուսակցական գործչի այս պնդումից հետո լրագրող Օրհան Ուղուրօղլուն նրան հարցրել է` «Իսկ դուք ունե՞ք դիպլոմ»։
Դրան ի պատասխան ընդդիմադիր գործիչը եթերում ցույց է տվել իր ունեցած մի քանի դիպլոմը։
Նշենք, որ 2021թ. ԺԱԿ-ը, պնդելով, որ Թայիփ Էրդողանի՝ համալսարանի և լիցեյի դիպլոմների հարցում անորոշություն կա, դիմում էր ներկայացրել Մարմարայի համալսարան և տեղեկատվություն պահանջել նախագահի դիպլոմի վերաբերյալ։ Մարմարայի համալսարանը մերժել էր դիմումը, ինչից հետո կուսակցությունը դիմել էր Տեղեկատվության հասանելիության գնահատման խորհրդին և կրկին մերժում ստացել այն պատճառաբանությամբ, որ դա անձնական տվյալ է։ ԺԱԿ-ի փաստաբաններն այնուհետև հայց էին ներկայացրել Անկարայի 14-րդ վարչական դատարան՝ Տեղեկատվության հասանելիության գնահատման խորհրդին որոշումը չեղարկելու համար։
Հիշեցնենք, որ դեռևս 2000-ական թվականներին թուրք մտավորականներ Յալչըն Քյուչյուքը և Բանու Ավարն իրենց գրքերում և ելույթներում հայտարարել են, որ Էրդողանը չունի դիպլոմ։ Հաջորդող տարիներին Թուրքիայում հասարակական տարբեր շերտեր պարբերաբար նշել են, որ դիպլոմ չունենալու պատճառով Թայիփ Էրդողանն օրինական կերպով չի կարող զբաղեցնել Թուրքիայի նախագահի պաշտոնը։ Հիմնականում թեզեր են առաջ քաշվել առ այն, որ նախագահի ձեռքում երկու դիպլոմ կա, որոնց օրեգինալ լինելը փաստված չէ, նա քիչ հիշողություններ և լուսանկարներ ունի համալսարանական տարիներից և այլն։ 2018 թ-ին նախագահական ընտրություններից առաջ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածուն՝ Մուհարեմ Ինջեն, իր քարոզարշավի մի մասը կառուցել է Էրդողանի համալսարանական դիպլոմի հարցի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մահմուդ Աբբասը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |