Հասարակական11:28, 13 Հունվար 2022
Վանում 5 տարի անընդմեջ երկարացվում է հանրային միջոցառումների արգելքը

Վանում 5 տարի անընդմեջ երկարաձգվող բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների իրականացման արգելքը հերթական անգամ 15 օրով երկարացվել է։
Հայտարարության մեջ նշվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները և սադրիչ գործողությունները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:
«Մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2021թ. հունվարի 14-ից մինչև հունվարի 28-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները, նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ գործողությունները»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ 2016թ. սկսած նահանգապետարանի հայտարարությունների մեջ արգելքը հիմնավորվում է անվտանգության նկատառումներով՝ կապված քուրդ զինյալների հնարավոր գործողությունների կամ նրանց դեմ անցկացվող օպերացիաների հետ։ Սակայն երբեմն որպես պատճառ նշվում է կորոնավիրուսի համավարակին առնչվող սահմանափակումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |