• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 19:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:45, 13 Հունվար 2022

Թուրքիայի պետհամալսարանի թուրք պրոֆեսորը հրապարակել է «Մեծ Հայքի» և «Փոքր Հայքի» քարտեզը

Թուրքիայի պետհամալսարանի թուրք պրոֆեսորը հրապարակել է «Մեծ Հայքի» և «Փոքր Հայքի» քարտեզը

Անկարայի պետական համալսարանի Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսոր Բյուլենթ Իփլիքչիօղլուն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Բեռլինում տպված պատմական մի քարտեզ, որտեղ  առանձնանշված են Մեծ Հայքը (Armenia) և Փոքր Հայքը (Armenia Minor), որոնք զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքների զգալի մասը:

Եվ սա այն դեպքում, երբ նրա ֆեյսբուքյան ետնանկարում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարն է պատկերված:

Թուրք պրոֆեսորի կողմից հիշյալ քարտեզի անկաշկանդ հրապարակումն արվել է Հելլենիզմի ժամանակաշրջանի և Հռոմեական կայսրության թեմաներին անդրադառնալու շրջանակներում: Այդուհանդերձ Մեծ և Փոքր Հայքերը ներառող քարտեզի հրապարակումը թուրք պրոֆեսորից պիտի որ պահանջեր մասնագիտական խիզախություն։ Որովհետև ինչպես արդեն գիտենք անցյալի փորձից, Թուրքիայում լայն հասարակությունը, հատկապես ազգայնական շրջանակներն ու նույն հոսանքի մամուլը բավականին զգայուն են նմանատիպ դեպքերի նկատմամբ։ Պատմական Հայաստանի տարածքների հանդեպ ցավագին և ագրեսիվ ընկալումները Թուրքիայում դրսևորվում են հաճախակի։

Բառացիորեն վերջերս աղմուկ էր բարձրացվել լրատվամիջոցների կողմից ու տարածվել նաև սոցմեդիայի տիրույթում ամերիկյան «Netflix» ընկերության պատմական ժանրի սերիալում օգտագործված քարտեզի պատճառով, որտեղ «ARMENIA» բառը ներկայացված էր ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքների վրա։

Եվ այս համատեքստում ուշագրավ է, որ Facebook-ում շուրջ 5000 հետևորդ ունեցող վերոնշյալ թուրք պրոֆեսորի հրապարակած քարտեզն առ այս պահը չի առաջացրել քննադատական արձագանքներ: Ավելին՝ նրա գրառումն ու կից քարտեզը տարածվել են նաև սոցցանցային այլ հարթակներում և մասնագիտական խմբերում, արժանացել հավանումների և դրական ռեակցիաների։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
13:25, 16 սեպ
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}