• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 23:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական17:43, 10 Հունվար 2022

«Սիրայի դեմոկրատական ուժերի» քուրդ հրամանատարը հերքում է PKK-ի հետ իրենց կապի մասին Անկարայի մեղադրանքները

«Սիրայի դեմոկրատական ուժերի» քուրդ հրամանատարը հերքում է PKK-ի հետ իրենց կապի մասին Անկարայի մեղադրանքները

Հիմնականում քրդերից կազմված «Սիրայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ-SDF) հակակառավարական զինված ուժերի հրամանատար Մազլում Քոբանին հայտարարել է, որ իրենք որպես կողմ հանդես չեն գալիս Թուրքիայի ու «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հակամարտության մեջ:

Քուրդ հրամանատարը պնդել է, որ իրենք բազմիցս են հայտարարել այդ մասին՝ ավելացնելով, որ պատրաստ են ամեն տեսակ բանակցությունների թուրքական իշխանությունների հետ:

Ըստ նրա՝ Անկարան նպատակաուղղված ժխտում է Սիրիայում քրդական ներկայությունը և պատերազմում նրանց դեմ: Նա համոզմունք է հայտնել, սակայն, որ արտաքին ու ներքին ճնշումների արդյունքում Թուրքիայի իշխանությունների դիրքերի թուլացմանը զուգահեռ կփոխվի նաև Անկարայի մոտեցումն այս հարցում:

Քուրդ հրամանատարը խոսել է նաև Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության մասին՝ այն համարելով անհրաժեշտ այնքան ժամանակ, մինչև քաղաքական լուծում կգտնվի: 

Նշենք, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ներառում են Սիրիայի հյուսիսի քրդերի «Ժողովրդի ինքնաժաշտպանության ուժեր» խմբավորումը և արաբական տարբեր ընդդիմադիր խմբեր: ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված այս խմբավորումը 2016-ի գարնան տվյալներով ուներ շուրջ 25 հազար  քուրդ և 5 հազար արաբ աշխարհազորային: Թուրքիայի իշխանությունները Սիրիայի բոլոր զինված քրդական կազմակերպություններին համարում են ահաբեկչական՝ դրանց նույնացնելով ՔԲԿ-ի հետ կամ մեղադրելով վերջինիս հետ կապեր ունենալու մեջ:

Աղբյուր`    Rudaw

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը
16:11, 20 օգոս
Թուրքիան և Ճապոնիան մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
12:35, 20 օգոս
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել
15:30, 14 օգոս
Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}