Քաղաքական13:33, 28 Դեկտեմբեր 2021
Իրաքում թուրքական ռազմաբազային մոտ գտնվող բնակավայրում հրթիռներ են ընկել

Իրաքի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի շրջակայքը հրթիռահարվել է: Երկու հրթիռ ընկել է Ջեբրան գյուղի մոտակայքում, որը շատ մոտ է գտնվում Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ռազմաբազային:
Թուրքական և քրդական լրատվամիջոցների հաղորդում են, որ առայժմ հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը:
Ըստ տեղեկությունների՝ սպանվածներ և վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |