Քաղաքական12:35, 27 Դեկտեմբեր 2021
Չավուշօղլու. «Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը կլինի Մոսկվայում» (ԼՐԱՑՎԱԾ)

2021 թվականի Թուրքիայի արտաքին քաղաքականության գնահատման ամփոփիչ ելույթում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման թեմային՝ շեշտելով, որ շուտով կսկսվեն Ստամբուլ-Երևան չարթերային թռիչքները:
Ըստ Չավուօղլուի՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում ու այդ գործընթացում կարևոր է Ադրբեջանի հետ խորհրդակցությունը։
«Երկու կողմն էլ նշանակել է իր հատուկ ներկայացուցիչներին։ Այսուհետ անհրաժեշտ է, որ երկու ներկայացուցիչները հեռախոսազրույց ունենան և պայմանավորվեն դեմ առ դեմ հանդիպման ժամկետների ու վայրի շուրջ: Մեր տպավորությամբ կողմերի առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Բայց մենք ցանկանում ենք, որ նախքան առաջին հանդիպումը լինեն ուղիղ շփումներ։ Թե չէ ինչո՞ւ երկու հատուկ ներկայացուցիչ նշանակվեց, որ ուղիղ կապ լինի»,- ասել է Չավուշօղլուն։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա նաև անդրադարձել է ցյուրիխյան արձանագրությունները մեջլիսի կողմից վավերացնելու հնարավորությանը։ Չավուշօղլուն նշել է, որ այդ արձանագրություններին վերադառնալու իմաստ այլևս չկա, քանի որ դրանց ամենակարևոր մասերը չեղարկվել են ՀՀ Սահմանադրական դաատարանի կողմից:
«Հետևաբար, դրանք արդեն անցյալում են մնացել, ցավոք հաջողություն չունեցան այն ժամանակվա պայմաններում,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով,- Հիմա նոր գործընթաց է սկսվել, որի շրջանակներում անհրաժեշտ է նոր քայլեր անել: Հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասի խաղաղության և բարօրության համար կարևոր է լինելու: Այս պատճառով էլ, հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը մտքերի փոխանակում են անելու ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Կարծում եմ, որ դրանից հետո օգտակար կլինի, որ կանոնավոր կերպով հանդիպեն և հառախոսազրույց ունենան»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ հայկական կողմից կբանակցի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |