Ղարաբաղ11:22, 27 Դեկտեմբեր 2021
Էրդողանի մամուլի խոսնակն ԱՄՆ-ում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Չիկագոյի թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից հետ: Ընթացքում էլ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Ղարաբաղի հարցին:
Նա շեշտել է, թե ԱՄՆ-ի հայկական լոբբին հակաթուրքականությունը դարձրել է իր ինքնության մի մասը։
«Հիմա սակայն Հարավային Կովկասում ընթանում է մի գործընթաց, որը փլուզման է բերում այն ամենը, ինչի վրա սփյուռքը (նկատի ունի հայկական սփյուռքը) կառուցել է իր ողջ փաստարկները: Այսինքն Կովկասում Թուրքիա-Հայաստան կամ հայ-թուրքական հակամարտությունը արդեն մոտենում է ավարտին: Այնտեղ արդեն պատմության նոր էջ է բացվել. Ղարաբաղն «ազատագրվել է» ու ընդգրկվել Ադրբեջանի կազմում»,- ասել է Քալընը՝ հավելելով, որ Թուրքիան և Հայաստանը քայլեր են ձեռնարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Ըստ Էրդողանի խոսնակի՝ հիշյալ կարգավորման գործընթացն ամենաշահավետը լինելու է Հայաստանի համար, որը ելք չունի դեպի ծով, տնտեսապես թույլ է և կախվածության մեջ Ռուսաստանից: Քալընի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար նպաստավոր կլինի թե տնտեսապես և թե քաղաքականապես։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |