• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Հունիս, 2025
Երկուշաբթի 07:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ղարաբաղ11:22, 27 Դեկտեմբեր 2021

Էրդողանի մամուլի խոսնակն ԱՄՆ-ում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Էրդողանի մամուլի խոսնակն ԱՄՆ-ում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Չիկագոյի թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից հետ: Ընթացքում էլ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Ղարաբաղի հարցին:

Նա շեշտել է, թե ԱՄՆ-ի հայկական լոբբին հակաթուրքականությունը դարձրել է իր ինքնության մի մասը։

«Հիմա սակայն Հարավային Կովկասում ընթանում է մի գործընթաց, որը փլուզման է բերում այն ամենը, ինչի վրա սփյուռքը (նկատի ունի հայկական սփյուռքը) կառուցել է իր ողջ  փաստարկները: Այսինքն Կովկասում Թուրքիա-Հայաստան կամ հայ-թուրքական հակամարտությունը արդեն մոտենում է ավարտին: Այնտեղ արդեն պատմության նոր էջ է բացվել. Ղարաբաղն «ազատագրվել է» ու ընդգրկվել Ադրբեջանի կազմում»,- ասել է Քալընը՝ հավելելով, որ Թուրքիան և Հայաստանը քայլեր են ձեռնարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Ըստ Էրդողանի խոսնակի՝ հիշյալ կարգավորման գործընթացն ամենաշահավետը լինելու է Հայաստանի համար, որը ելք չունի դեպի ծով, տնտեսապես թույլ է և կախվածության մեջ Ռուսաստանից: Քալընի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար նպաստավոր կլինի թե տնտեսապես և թե քաղաքականապես։

Աղբյուր`    ntv.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին
17:30, 10 հունվ
Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին
12:26, 14 դեկտ
Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքական զորակազմը ևս 1 տարի կմնա Արցախի օկուպացված տարածքներում
09:28, 16 նոյ
Թուրքական զորակազմը ևս 1 տարի կմնա Արցախի օկուպացված տարածքներում

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}