Տնտեսական15:21, 24 Դեկտեմբեր 2021
Թուրքիան այս տարի զբոսաշրջությունից ստացել է 24 միլիարդ դոլարի եկամուտ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտարարել է, որ 2021 թվականին Թուրքիան զբոսաշրջությունից ստացել է 24 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ մեկ այցելուի հաշվով ծախսը կազմել է 830 դոլար։
Թուրք նախարարի գնահատմամբ՝ արձանագրվել է V-աձև աճ՝ հաշվի առնելով այն, որ 2020-ին զբոսաշրջային եկամուտները համավարակի պատճառով կազմել էին միայն 12 միլիարդ դոլար։
Էրսոյն ընդգծել է, որ Թուրքիայի համար ռեկորդային է եղել 2019 թվականը, երբ զբոսաշրջությունից ստացված եկամուտները հասել էին 34,5 միլիարդ դոլարի, իսկ զբոսաշրջիկների թիվը՝ 51,7 միլիոնի, ուստի իրենք նպատակ ունեն 2022-ին հասնել այդ ցուցանիշներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |