• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 23:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական17:52, 24 Դեկտեմբեր 2021

Թուրքիայի կառավարության որոշմամբ կալանք է դրվել 770 մարդու ունեցվածքի վրա

Թուրքիայի կառավարության որոշմամբ կալանք է դրվել 770 մարդու ունեցվածքի վրա

Թուրքիայի կառավարությունը ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով սառեցրել է ընդհանուր 770 մարդու և ԱՄՆ-ում հիմնված 1 հիմնադրամի ակտիվները: Ներքին գործերի ու ֆինանսների նախարարներ Սուլեյման Սոյլուի և Նուրեդդին Նեբաթիի ստորագրությամբ որոշումը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:

Հրապարակման մեջ նշվել է, որ ամերիկայում հիմնված «Niagara Foundation-ի ակտիվները սառեցվել են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի պատճառով, ում Թուրքիան մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Նշվում է, որ Գյուլենի հետ կապերի պատճառով սառեցվել է ավելի քան 400 մարդու ակտիվները:

200-ից ավել ունեցվածքի վրա էլ կալանք է դրվել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ու Թուրքիայի կողմից ՔԲԿ-ի հետ կապվող սիրիայի քրդական միավորումների հետ կապ ունենալու համար: 

Ցուցակում տեղ են գտել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հիմնադիր 2016 թվականից թուրքականան բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշի եղբայրը՝ Նուրեթթին Դեմիրթաշը, Թուրքիայում հետախուզվող դատավոր Զեքերյա Օզը, 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչներից համարվող Ադիլ Օքսուզը,  տարիներ առաջ իշխանությունների կողմից փակված գյուլենականների «Զաման» թերթի լրագրողներ և այլոք:

 

Աղբյուր`    Demokrathaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}