Քաղաքական15:33, 23 Դեկտեմբեր 2021
Էրդողանը կարևորել է Իսրայելի հետ վերաակտիվացող երկխոսությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորում է Իսրայելի նախագահի և վարչապետի հետ նորից ակտիվացող երկխոսությունը Երուսաղեմի և Պաղեստինի հարցում կատարվելիք քայլերի տեսանկյունից։
Այս մասին Էրդողանը հայտարարել է Թուրքիայի հրեական համայնքի և իսլամական երկրների ռաբբիների դաշինքի անդամների հետ հանդիպմանը։
«Իսրայելի կառավարությանն ուղղված մեր նախազգուշացումները հարցերին Մերձավոր Արևելքի երկարաժամկետ խաղաղության և կայունության տեսանկյունից մտեցում ապահովելու համար են․․․ Չնայած Պաղեստինի հարցում մեր մոտեցումների տարբերությանը՝ մեր հարաբերությունները յուրովի զարգանում են Իսրայելի հետ տնտեսության, առևտրի և տուրիզմի ոլորտներում»,-նշել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 2010 թվականի մայիսի 31-ին Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպից հետո, երբ իսրայելցի հատուկջոկատայինները տորմիղի դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանեցին 9 թուրքի (2014թ. մահացավ նաև միջադեպի ժամանակ ծանր վիրավորվածներից մեկը)։ Միջադեպից հետո Թուրքիան 3 նախապայման ներկայացրեց Իսրայելին` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետի իրագործման թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա:
Ավելի ուշ՝ 2018 թվականին, երկու երկրները հետ կանչեցին իրենց դեսպաններին այն բանից հետո, երբ արաբական աշխարհում և նաև Թուրքիայում լուրջ դժգոհություն էր առաջացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։ Այդպիսով երկկողմ դիվանագիտական հարաբերություններն իջեցվեց գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |