Քաղաքական16:44, 23 Դեկտեմբեր 2021
Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը տարեսզբին կստանձնի իր պարտականությունները

Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջեֆ Ֆլեյքին հունվարի 7-ից կստանձնի իր պարտականությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարմագրեր հանձնելուց հետո: Ֆլեյքի թեկնածությունն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Սենատը միաձայն հաստատել էր նրա առաջադրումը:
Ֆլեյքը նախկին սենատոր է և 2013-2019 թվականներին ԱՄՆ խորհրդարանի վերին պալատում ներկայացրել է Արիզոնա նահանգը, ավելի վաղ՝ 2001-ից ի վեր կոնգրեսական էր Ներկայացուցիչների պալատում։
Թուրքական աղբյուրը նշում է, որ Ֆլեյքի պաշտոնավարումն համընկնելու է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենալարված շրջաններից մեկին։ ՆԱՏՕ-ում երկու դաշնակից պետություններն այժմ հակասություններ ունեն Սիրիայում, բացի այդ էլ Վաշինգտոնն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում այն բանից հետո, երբ Թուրքիան ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր է գնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |