Տնտեսական11:57, 23 Դեկտեմբեր 2021
Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են կանաչ էներգիայի ծրագրեր իրականացնել Արցախում

Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը Բաքվում մասնակցել է Թուրքիա-Ադրբեջան առաջին էներգետիկ ֆորումին, որի ընթացքում երկու երկրների համագործակցության վերաբերյալ 5 առանձին համաձայնագիր է ստորագրվել:
Բաքվում Դյոնմեզի արած հայտարարություններից պարզ է դարձել, որ իրենք նպատակ ունեն Ադրբեջանի օկուպացրած արցախյան տարածքներում կանաչ էներգիայի զարգացման նախագծեր իրականացնել:
Կանաչ էներգիան կամ վերականգնվող էներգիան ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան։ Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են։
Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրաէներգիայի արտահանման, ինչպես նաև բնական գազի շրջանառության ավելացման շուրջ:
Թուրքիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի տարածքում կանաչ էներգիայի նախագծեր իրականացնելու համար և այդ ոլորտում պատրաստ է ներդրումներ անել: Թուրք նախարարի հավաստիացմամբ՝ թուրքական ընկերությունները կգան տարածաշրջան և բանակցություններ կվարեն այս հարցի շուրջ։
Նշելով, որ ֆորումի շրջանակներում մասնավոր հատվածը կգնահատի ներդրումային հնարավորությունները՝ Դյոնմեզը միևնույն ժամանակ շեշտել է, որ ներկայումս ներդրումները Ղարաբաղում կատարվում են պետության կողմից։ Ներդրումներ են նախատեսվում հատկապես արևային և հողմային էներգիայի ոլորտներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |