• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 23:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:03, 21 Դեկտեմբեր 2021

Էրդողանի մտերիմ գործարարը խոշոր ներդրում կանի Ադրբեջանում

Էրդողանի մտերիմ գործարարը խոշոր ներդրում կանի Ադրբեջանում

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո աստիճանաբար ավելանում է ադրբեջանական շուկա մտնող թուրքական խոշոր ընկերությունների թիվը: 

Սկզբում ադրբեջանական շուկա մտան թուրքական այնպիսի խոշորագույն շինարարական կազմակերպություններ, ինչպիսիք են «Kolin», «Kalyon», «Cengiz», «Tekfen»  ընկերությունները: Նրանց մուտքը Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում Բաքվի նախաձեռնած մեծածավալ շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով էր։

Հիմա էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ մտերիմ կապերով հայտնի «Demirören Holding» ընկերությունն է պատրաստվում 40 մլն դոլարանոց ներդրում անել Ադրբեջանում։

Ի դեպ, «Demirören Holding»-ը 2016-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունների խնդրանքով գնել էր երկրի ամենամեծ մեդիահոլդինգներից մեկը՝ այն դնելով իշխանությունների վերահսկողության տակ:

«Demirören Holding»-ը նախ իր կազմի մեջ է ներառել Ադրբեջանի պետական  «Azerlotereya» ընկերությունը, ապա պատրաստվում է Ադրբեջանի պետական ներդրումային կազմակերպության հետ միասին 40 մլն դոլարանոց ներդրում անել դեղագործության ոլորտում: Հաղորդվում է, որ այդ նպատակով Ադրբեջանի կառավարությունն արդեն թուրքական հոլդինգին տեղ է հատկացրել Կասպից ծովի Փիրալլահի կղզում: Ստեղծվող դեղագործական կազմակերպությունում կբացվի 50 աշխատատեղ: Այն կաջակցի նաև տեղի համալսարանների նույն ոլորտի հետազոտական ծրագրերին:

Նշվում է նաև, որ  Կասպից ծովի ամենամեծ կղզում 1-ին դեղագործական գործարանը 2019-ին հիմնել են ռուսները՝ նույնպես Ադրբեջանի ներդրումների պետական ֆոնդի հետ համատեղ: Այս ներդրումը կազմել էր 74 մլն դոլար: 

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
14:54, 22 օգոս
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Սիրիան արգելել է թուրքական արտադրության 20 սննդատեսակի ներմուծումը
17:40, 21 օգոս
Սիրիան արգելել է թուրքական արտադրության 20 սննդատեսակի ներմուծումը

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}