Ռազմական11:56, 20 Դեկտեմբեր 2021
Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին

Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին: Այս մասին «CNN-Turk»-ին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչություն պետ Իսմաիլ Դեմիրը:
«Ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության մեր դռները բաց են այն երկրների համար, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Այդ հարցի շուրջ բանակցություններն ընթանում են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը։ Առաջարկում ենք միավորել բոլորիս ջանքերը»,- ասել է Դեմիրը:
Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է ավիացիայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում թուրքական փորձի, գիտելիքների և հմտությունների օգտագործմանը։
«Որպես կանոն յուրաքանչյուր երկիր ունի իր ունակություններն ու կարողությունները։ Մենք շարունակելու ենք զարգացնել այդ քայլերը մեր առաջարկներին համաձայնություն տված երկրների հետ։ Եվ մենք կարծում ենք, որ այդ քայլերը դրական արդյունքներ կտան»,- նշել է Դեմիրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |