Քաղաքական09:57, 16 Դեկտեմբեր 2021
Ո՞վ է լինելու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նա նաև նշել է, որ իրենք ծրագրում են Հայաստանում հատուկ ներկայացուցիչ նշանակել փետրվարի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։
Ո՞վ է Սերդար Քըլըչը
Ծնվել է 1958թ. մարտի 28-ին Թուրքիայի հյուսիսային Սամսուն շրջանում։ Ուսումը ստացել է Թուրքիայի կրթական միության Անկարայի քոլեջում, 1980թ. ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը:
Սերդար Քըլըչը 1984-ից աշխատում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ 2006-2008թթ. Թուրքիայի ԱԳՆ-ում զբաղեցրել է ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականի պաշտոնը, 2008-2010թթ. Բեյրութում եղել է Թուրքիայի դեսպանը: 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014թթ.՝ Ճապոնիայում, իսկ 2014-2021թթ.՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը:
Ամուսնացած է, ունի 3 երեխա։
Սերդար Քըլըչի հայրը՝ Իլյաս Քըլըչը, 1961-1980թթ. եղել է Թուրքիայի խորհրդարանի «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր։ Իսկ նրա հորեղբայրը զբաղեցրել է Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը, ինչպես նաև եղել է «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավոր մեջլիսում։
Հատկանշական է, որ որպես դեսպան Սերդար Քըլըչը միշտ նշանակվել է այնպիսի երկրներում, որտեղ կա հայկական ուժեղ և ակտիվ համայնք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայարքթարն անդրադարձել է Թուրքիա-Իրաք նավթային համաձայնագրի ժամկետի ավարտին։

Նիստի ընթացքում կքննարկվեն ռուս-ուկրաինական հակամրտությունը, «Eurofighter» կործանիչների գնումը և այլ հարցեր։

Թուրքիայի արտգործնախարար հանդիպել է ընդլայնման համար պատասխանատու Եվրամիության հանձնաժողովի անդամ Մարթա Քոսի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |