Տնտեսական15:51, 16 Դեկտեմբեր 2021
Թուրքայում ընդդիմությունը քննադատում է իշխանությանը․ լիրան 1 դոլարի նկատմամբ հասել է 15․26-ի

Նոյեմբերի 16-ին թուրքական ազգային արժույթը՝ լիրան, արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել՝ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ հասնելով 15․26-ի։
Լիրան արժեզրկվել է նաև եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքներն կատարվում են 1 եվրո/17,27 լիրա, 1 ֆունտ ստերլինգ/20․5 լիրա փոխարժեքով։ 1 գրամ ոսկին գնահատվում է 872 լիրա։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խոսնակ Ֆայիք Օզթրաքը Twitter-ի իր միկրոբլոգում քննադատական գրառում է արել՝ ֆինանսատնտեսական նման վատթար վիճակի մեջ մեղադրելով թուրքական իշխանություններին։
«1 դոլարը 15 լիրա է։ Եթե դեռևս կարողանում ենք առանց ձանձրանալու պարծենալ ձեր ստեղծագործությամբ, խնդրեմ, պարծեցե՛ք»,-գրել է Օզթրաքը՝ շեշտելով, որ իշխանությունները քաղաքացիներին դարձրել են «օտար՝ սեփական երկրում, ստորացված՝ սեփական հայրենիքում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |