Տնտեսական13:46, 13 Դեկտեմբեր 2021
Թուրքիայում քննարկվող օրենքի նախագիծը խառնաշփոթ է առաջացրել ողջ առողջապահական համակարգում

Թուրքիայի առաողջապահության ոլորտում խառնաշփոթ է առաջացրել պրակտիկ բժիշկների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ մեջլիս բերված, ապա հետ ուղարկված օրինագիծը: Դրանով նախատեսվում էր աշխատավարձերի բարձրացում թերապևտների համար 2500 լիրա (172 դոլար), նեղ մասնագետների ու ատամնաբույժերի համար էլ 5000 ական լիրա (344դոլար):
Նախագիծն առաջացրել էր առողջապահության համակարգի մի շարք աշխատակիցների (բուժքույրեր, մանկաբարձներ և այլն) դժգոհությունը, քանի որ նրանք չէին ներառվում այս փոփոխության մեջ:
Դժգոհություններից հետո մեջլիսում քննարկվող փաթեթից հանվեց այս օրինագիծը և հետ ուղարկվեց առողջապահության հանձնաժողով՝ նորից քննարկելու: Դա առաջացրել է այն բժիշկների զայրույթը, որոնց դրա շահառուն էին լինելու: Այդ բժիշկներին միավորող 2 արհմիություններ արդեն հայտարարություն են տարածել եռօրյա ու գործադուլի մասին: Դրանք տեղի են ունենալու դեկտեմբերի 13-ից մինչև 16-ը ներառյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |