Քաղաքական13:22, 09 Դեկտեմբեր 2021
Պեսկովը Հունաստանին առաջարկել է ՌԴ-ի հետ գործակցելու հարցում օրինակ ունենալ Թուրքիային

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Կիրիյակող Միցոտակիսի հանդիպումից հետո խոսել է 2 երկրների հարաբերությունների մասին:
Պեսկովը Հունաստանին առաջարկել է Ռուսաստանի հետ համագործակցության առումով որպես օրինակ ունենալ Թուրքիային, որը նույնպես լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարողանում է փոխշահավետ համագործակցություն ունենալ Մոսկվայի հետ:
«Մենք փորձում ենք զարգացնել մեր հարաբերությունները մինչև այն մակարդակը, որին պատրաստ կլինի Հունաստանը»,- ասել է Պեսկով:
Վերջինս այդ հարցում օրինակ է բերել ռուս-թուրքական հարաբերություններն ու ավելացրել. «Չնայած (Թուրքիայի) ՆԱՏՕ-ի անդամ լինելուն՝ մեր միջև զարգացած ռազմական ու տեխնիկական համագործակցություն կա: Մենք Թուրքիայի հետ համատեղ նախագծեր ենք ծրագրում, քանի որ չնայած ՆԱՏՕ-ի անդամությանը` այդ երկիրը որոշում կայացնելու հարցում բավականին անկախ է: Որովհետև դա համապատասխանում է նրանց ազգային շահերին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |