Քաղաքական11:46, 07 Դեկտեմբեր 2021
Լրագրողը՝ Չավուշօղլուին. «Ֆինանսական աջակցություն խնդրելու համա՞ր եք եկել Կատար»
Պաշտոնական այցով Կատարում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է կատարցի պաշտոնակից Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանիի հետ:
Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ դրվագ է տեղի ունեցել, երբ «Reuters»-ի կատարցի թղթակիցը Չավուշօղլուից հետաքրքրվել է, թե արդյոք թուրքական պատվիրակությունը Կատարից փող խնդրելու համար է եկել Դոհա:
Լրագրողը Թուրքիայի արտգործնախարարին մասնավորապես հարցրել է. «Արդյո՞ք Թուրքիայում տիրող տնտեսական քաոսը հաղթահարելու համար եք եկել Կատարից ֆինանսական աջակցություն խնդրելու»:
Այս անհարմար հարցի հնչելուց անմիջապես հետո թուրքական պետական «TRT» հեռուստաալիքը դադարեցրել է ասուլիսը լուսաբանող ուղիղ եթերը:
Չավուշօղլուն, այնուամենայնիվ պատասխանել է ակնհայտորեն իրեն դուր չեկած հարցին՝ ասելով, որ իրենք Կատար են եկել ոչ թե փողի, այլ հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու համար:
Չավուշօղլուն ասել է նաև, որ սխալ է միջազգային լրատվամիջոցների տարածած այն պատկերը, թե իբրև թուրքական տնտեսությունը խորտակված վիճակում է: Ըստ թուրք նախարարի՝ դրա մասին են վկայում տնտեսության ու արտահանման դրական ցուցանիշները։
Նշենք, որ Չավուշօղլուից 1 օր հետո դեկտեմբերի 7-ին Կատար է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Փորձագիտական հանրության մեջ տիրապետող է այն կարծիքը, ըստ որի՝ թուրքական կողմը ցանկանում է ֆինանսական օգնություն ստանալ Կատարի իշխանություններից, որպեսզի կայունացնի լիրայի վիճակը և տնտեսական իրադրությունը երկրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |