Քաղաքական11:46, 07 Դեկտեմբեր 2021
Լրագրողը՝ Չավուշօղլուին. «Ֆինանսական աջակցություն խնդրելու համա՞ր եք եկել Կատար»
Պաշտոնական այցով Կատարում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է կատարցի պաշտոնակից Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանիի հետ:
Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ դրվագ է տեղի ունեցել, երբ «Reuters»-ի կատարցի թղթակիցը Չավուշօղլուից հետաքրքրվել է, թե արդյոք թուրքական պատվիրակությունը Կատարից փող խնդրելու համար է եկել Դոհա:
Լրագրողը Թուրքիայի արտգործնախարարին մասնավորապես հարցրել է. «Արդյո՞ք Թուրքիայում տիրող տնտեսական քաոսը հաղթահարելու համար եք եկել Կատարից ֆինանսական աջակցություն խնդրելու»:
Այս անհարմար հարցի հնչելուց անմիջապես հետո թուրքական պետական «TRT» հեռուստաալիքը դադարեցրել է ասուլիսը լուսաբանող ուղիղ եթերը:
Չավուշօղլուն, այնուամենայնիվ պատասխանել է ակնհայտորեն իրեն դուր չեկած հարցին՝ ասելով, որ իրենք Կատար են եկել ոչ թե փողի, այլ հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու համար:
Չավուշօղլուն ասել է նաև, որ սխալ է միջազգային լրատվամիջոցների տարածած այն պատկերը, թե իբրև թուրքական տնտեսությունը խորտակված վիճակում է: Ըստ թուրք նախարարի՝ դրա մասին են վկայում տնտեսության ու արտահանման դրական ցուցանիշները։
Նշենք, որ Չավուշօղլուից 1 օր հետո դեկտեմբերի 7-ին Կատար է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Փորձագիտական հանրության մեջ տիրապետող է այն կարծիքը, ըստ որի՝ թուրքական կողմը ցանկանում է ֆինանսական օգնություն ստանալ Կատարի իշխանություններից, որպեսզի կայունացնի լիրայի վիճակը և տնտեսական իրադրությունը երկրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերջին օրերին, ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի, Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են նոր ռազմական գործողություն սկսել քրդական ուժերի դեմ՝ Հյուսիսային Իրաքում։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն ամերիկացի գործընկերոջ հետ քննարկելու է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Դա կլինի «պատմական օր» թուրք-հունգարական էներգետիկ համագործակցության մեջ, քանի որ սկսվելու է բնական գազի փոխադրումը Թուրքիայից Հունգարիա։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիան կախված է ՌԴ-ից բնական գազի, նավթի, ածխի և նավթաքիմիական այլ ապրանքների ձեռք բերման հարցում և լավ գաղափար չէ նույնը անել նաև միջուկային էներգիայի համար։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |