Իրավական10:18, 03 Դեկտեմբեր 2021
Եվրախորհուրդը որոշել է «խախտման ընթացակարգ» սկսել Թուրքիայի դեմ

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում էր որակել 4 տարի անազատության մեջ պահվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։ Հանձնաժողովն ընդգծել էր, որ նոյեմբերի 26-ին Ստամբուլի 13-րդ քրեական դատարանի՝ կալանավորման ժամկետի երկարացման որոշումը ՄԻԵԴ-ի որոշումներին Թուրքիայի ենթարկվելու պարտավորության խախտում է։ Իսկ Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն հունիսին և սեպտեմբերին հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի որոշումներին չհնազանդվելու դեպքում Թուրքիայի դեմ «խախտման գործընթաց» կհարուցվի։
Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեի շուրջ 3 օր շարունակվող նիստերն ավարտվել են։ Կոմիտեն որոշում է կայացրել Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել՝ Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար։
Նշենք, որ «Անատոլիական մշակույթ» (Anadolu Kültür) կենտրոնի հիմնադիր Օսման Քավալան, որին տարբեր մեղադրանքներ են առաջադրվել «Գեզի» զբոսայգու անկարգությունների, ինչպես նաև 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի առթիվ հարուցված գործերով, արդեն 49 ամիս թուրքական բանտում է։
Քավալան կալանավորվել է 2017-ին, իսկ 2019-ի մայիսին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թուրք պաշտոնյաները Քավալայի դեմ դատական գործ են հարուցել՝ վերջինին լռեցնելու նպատակով։
Հավելենք, որ Եվրախորհուրդը «խախտման ընթացակարգի» շրջանակում կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպական օրենքները խախտող երկրների դեմ։ Մինչև օրս նման պատժամիջոց կիրառվել է միայն մեկ անգամ, այն էլ Ադրբեջանի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |