Հասարակական17:26, 03 Դեկտեմբեր 2021
Փայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասին

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է արել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին Թուրքիայի Էրզրում (Կարին) նահանգի Գեզ գյուղի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու պահպանության վերաբերյալ:
Հայ պատգամավորը, հիշեցնելով, որ եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է հարձակման, մի քանի հարց է ուղղել թուրք նախարարին:
Մասնավորապես Փայլանը հետաքրքրվել է, թե ինչու պետությունը չի ձեռնարկում համապատասխան միջոցներ, եկեղեցու պահպանման առումով:
Փայլանը հիշեցրել է, որ եկեղեցու շրջակայքում ապօրինի շինարարություն է իրականացվել, որի հետևանքով եկեղեցին շրջափակման մեջ է հայտնվել: Փայլանը իր դժգոհությունն է հայտնել, որ իշխանությունները որևէ կերպ չեն միջամտել այդ ամենին և հետևյալ հարցապնդումն արել:
«Արդյոք հայտնաբերվել են այն գանձագողերը, որոնք հարձակվել էին Սուրբ Մինաս եկեղեցու վրա, արդյո՞ք նրանց դեմ դատական գործ է բացվել, թե ոչ»,-ասել է Փայլանը:
Հիշեցնենք, որ 1790թ. կառուցված, այժմ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |