Տնտեսական11:01, 02 Դեկտեմբեր 2021
Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին հրաժարական է տվել գանձապետարանի և ֆինանսների նախարարը

Թուրքական լիրայի արժեզրկման ու ընդհանուր դժգոհությունների ֆոնին հրաժարական է տվել երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարար Լութֆի Էլվանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Էլվանի հրաժարականը՝ նոր նախարար նշանակելով վերջինի տեղակալ Նուրեդդին Նեբաթիին:
Հրամանը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
Էլվանը Թուրքիայի ֆինանսների նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին` նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի փոխարեն։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ արդեն նախկին նախարարն Էրդողանի որդեգրած ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը բավարար չափով աջակցոթւթյուն չի ցուցաբերել: Ի հակառակ սրան՝ նորանշանակ նախարար Նեբաթին հրապարակավ աջակցություն է հայտնել տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությանը՝ սոցցանցում կատարած գրառմամբ շեշտելով, որ վճռական են այդ հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սաուդյան Արաբիան Covid-19-ի վերաբռնկման պատճառով քաղաքացիների արտերկրյա ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու:

Մայիսի 19-ի կեսօրվա դրությամբ 1 դոլարիի փոխարժեքը կազմում է 15.97 լիրա:

2022-ի 1-ին եռամսյակի ընթացքում Իսրայել իրականացված արտահանման ծավալը կազմել է 1.8 մլրդ դոլար։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զորավարժություններն ավարտվելու են մայիսի 26-ին:
ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ Թուրքիայում ապրող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացում է արվել հանրահավաքի ընթացքում ոստիկանությնա հնարավոր կոշտ միջամտությունների մասին:
Մեծ Բրիտանիան դադարեցրել էր զենքի արտահանումը Թուրքիա 2019-ին այն բանից հետո, երբ թուրքական զինուժը ռազմական օպերացիա էր սկսել Սիրիայի քուրդ զինյալների դեմ։
Նշվում է, որ նիստի ավարտին Էրդողանը հանդես կգա ելույթով և բնակչությանն ուղղված մի շարք ուղերձներ կհղի։
Սաուդյան Արաբիան Covid-19-ի վերաբռնկման պատճառով քաղաքացիների արտերկրյա ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու:
Օրացույց
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |