Քաղաքական14:41, 01 Դեկտեմբեր 2021
Աթենքը կոշտ է արձագանքել էգեյան որոշ կղզիների զինաթափման անհրաժեշտության մասին Անկարայի հայտարարություններին

Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե Հունաստանն անհանգստացած է Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների ջերմացումից՝ որպես հիմք ներկայացնելով Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հեռախոսազրույցը Միացյալ Էմիրությունների իր պաշտոնակցի՝ Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ։
Նշվում է, թե Դենդիասը զրույցի ժամանակ տեղեկություններ է ցանկացել ստանալ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի՝ Անկարա կատարած այցի մանրամասների վերաբերյալ։
Թուրքական ԶԼՄ-ներում քննարկվում են նաև Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսի հայտարարությունները։
Վերջինս հայտարարել է, որ Թուրքիայի 4-րդ (Էգեյան) բանակը և Թուրքիան որպես պատերազմի պատճառ են տեսնում այն, որ Հունաստանն Էգեյան ծովում ընդլայնում է իր տարածքային ջրերը, ինչը Հունաստանի համար ռազմական սպառնալիք է։
Հունաստանի պաշտպանության նախարարը բացի այդ, կոշտ է արձագանքել թուրքական կողմի այն հայտարարություններին, թե որոշ էգեյան կզիներ պետք է զինաթափվեն։
«Հունաստանն իրավունք ունի կազմակերպել իր պաշտպանությունը, քանի դեռ սպառնալիք կա։ Եթե քեզ սպառնում են, չես կարող զինաթափվել»,-շեշտել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |