Տնտեսական11:38, 01 Դեկտեմբեր 2021
Էրդողանի հարցազրույցից հետո թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել

Թուրքական լիրայի արժեզրկման վերաբերյալ հեռուստաեթերում նախագահ Ռեջեփ Էրդողանի մեկնաբանություններից հետո լիրայի արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցվել:
Նոյեմբերի 30-ին ուղիղ եթերում Էրդողանը, մեկնաբանելով ազգային արժույթի շարունակական արժեզրկումը, կրկին ասել էր, որ իր կառավարությունը վարում է տոկոսադրույքի նվազեցման քաղաքականություն: Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք տնտեսության նոր մոդել են որդեգրել, որի շրջանակներում նվազեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով աջակցելով տեղական արտադրողին ու խթանելով արտահանումը:
Էրդողանի այս մեկնաբանություններից հետո թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի նկատմամբ 13.30-ից հասել է 13.96-ի, գրանցելով հերթական պատմական հակառեկորդը: Այս պահին, սակայն, փոխարժեքը որոշակիորեն վերականգնվել է՝ կազմելով 1 դոլարի դիմաց 13.45 թուրքական լիրա:
Նշենք, որ ըստ Reuters-ի՝ լիրան այս տարի արժեզրկվել է շուրջ 40 տոկոսով, իսկ միայն նախորդ շաբաթվանից ի վեր՝ շուրջ 20 տոկոսով։
Վերջին շարունակական արժեզրկումը սկսվեց այն բանից հետո, երբ թուրքական կենտրոնական բանկը նոյեմբերի 18-ին 16 տոկոսից նվազեցրեց տոկոսադրույքը մինչև 15 տոկոս, ինչից հետո նախագահ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հանդես է եկել տոկոսադրույքի հետագա նվազման օգտին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ռեակտորները կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը։

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |