Քաղաքական13:49, 29 Նոյեմբեր 2021
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է Էրդողան-Ռայիսի հանդիպմանը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հադնիպման ժամանակ որոշվել է զարգացնել երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ նշելով, որ հանդիպումն անցել է բարեկամական և անկեղծ մթնոլորտում։
«Որոշվել է զարգացնել բազմոլորտ հարաբերությունները և վերացնել որոշ խոչընդոտներ։ Երկու երկրների կապը պատմական է։ Երկու առաջնորդները պայմանավորվել են պարոն Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի ընթացքում անցկացնել Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը»։
Նշենք, որ Թուրքիայի և Իրանի նախագահների փակ հանդիպումը տևել է կես ժամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քննարկվելու են նաև Թուրքիայի հարավային սահմաններում անվտանգ գոտի ստեղծելու համար տարվող աշխատանքներն ու անդրսահմանային նոր ռազմագործողությունները։

Իսկ Իսրայելում Չավուշօղլուն կհանդիպի իր պաշտոնակից Յաիր Լապիդի հետ:

Նշվում է, որ թուրքական ավիաընկերություններն ընդդիմացել են ռուսական ավիաընկերությունների դեմ իրականացվող պատժամիջոցներին:
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Պաշտոնական Աթենք. «Մենք մտադիր չենք Թուրքիայի նախագահի հետ բանավեճի մեջ մտնել, որովհետև մեր քաղաքականությունը սկզբունքների քաղաքականություն է»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերն ապրիլի 17-ին նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են PKK-ի ճամբարները, զինապահեստներն ու թաքստոցները:
Նա նշել է, որ այդ գործողությունները կսկսվեն այն ժամանակ, երբ ավարտվեն նախապատրաստական աշխատանքները:
Նշվում է, որ թուրքական ավիաընկերություններն ընդդիմացել են ռուսական ավիաընկերությունների դեմ իրականացվող պատժամիջոցներին:
Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները կմեկնեն Անկարա, որտեղ տեղի կունենա եռակողմ հանդիպում:
Օրացույց
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |