Տնտեսական11:25, 26 Նոյեմբեր 2021
Թուրքիայի տնտեսական ծանր վիճակի մասին ծաղրանկար է հրապարակվել

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում հրապարակվել է Զաֆեր Թեմոժին անունով հայտնի թուրք ծաղրակնկարչի հերթական աշխատանքը, որում ներկայացվում է Թուրքիայում այս օրերին ստեղծված ֆինանսատնտեսական ծանր վիճակը և դրանից շիկացած ներքաղաքական մթնոլորտը։
Ծաղրանկարում սլաքներով ցույց է տրվում, որ թուրքական լիրայի նկատմամբ դոլարի, եվրոյի փոխարժեքը, ինչպես նաև ոսկու գինը շարունակում է բարձրանալ, ինչի պատճառով էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ճամպրուկը և հեռանում է իշխանությունից։
Նշենք, որ թուրքական տարադրամը վերջին ամիսներին անընդմեջ արժեզրկման ռեկորդներ է գրանցում։ Նոյեմբերի 23-ին լիրայի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ գրանցել է ռեկորդային 13,45 արդյունքը։ Լիրայի արժեզրկմամբ ստեղծված սոցիալական ծանր դրության դեմ երկրի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական ազգային արժույթը վերջին մեկ ամսվա կտրվածքով ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 9.78%-ով:

Սաուդյան Արաբիան Covid-19-ի վերաբռնկման պատճառով քաղաքացիների արտերկրյա ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու:

Մայիսի 19-ի կեսօրվա դրությամբ 1 դոլարիի փոխարժեքը կազմում է 15.97 լիրա:
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Պաշտոնական Աթենք. «Մենք մտադիր չենք Թուրքիայի նախագահի հետ բանավեճի մեջ մտնել, որովհետև մեր քաղաքականությունը սկզբունքների քաղաքականություն է»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերն ապրիլի 17-ին նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են PKK-ի ճամբարները, զինապահեստներն ու թաքստոցները:
Նա նշել է, որ այդ գործողությունները կսկսվեն այն ժամանակ, երբ ավարտվեն նախապատրաստական աշխատանքները:
Նշվում է, որ թուրքական ավիաընկերություններն ընդդիմացել են ռուսական ավիաընկերությունների դեմ իրականացվող պատժամիջոցներին:
Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները կմեկնեն Անկարա, որտեղ տեղի կունենա եռակողմ հանդիպում:
Օրացույց
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |