Քաղաքական17:56, 22 Նոյեմբեր 2021
Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգը կայցելի Թուրքիա

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը նոյեմբերի 24-ին այցելելու է Թուրքիա: Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ: Սպասվում է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը:
Տնտեսական համագործակցության տեսանկյունից նշվել է, որ ԱՄԷ թագաժառանգը պատրաստվում է 10 մլրդ դոլարի ներդրումներ կատարել Թուրքիայում: Երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգում ներառված է լինելու ԱՄԷ-Թուրքիա նոր տրանսպորտային ուղու գործարկման հարցը:
Ըստ այդմ՝ ԱՄԷ-ն ցանկանում է Սուեզի ջրանցքով Շարժայից դեպի թուրքական Մերսին նավահանգիստ ուղին փոխարինել ԱՄԷ-Իրան-Թուրքիա ճանապարհով: Պատճառն այն է, որ Սուեզի ջրանցքով դեպի Թուրքիա երթուղին տևում է 20 օր, իսկ Իրանով՝ 6-8 օր:
Ըստ հրապարակման՝ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄԷ հետ այդ հարցով համաձայնության են եկել:
Մեկ այլ կարևոր հարց էլ վերաբերում է երկկողմ հարաբերությունների լարվածության նվազեցմանը:
Հիշեցնենք, որ այս երկրների միջև հարաբերությունները լարվել էին լարվել են Եգիպտոսում ռազմական հեղաշրջման փորձին ԱՄԷ-ի ցուցաբերած աջակցությունից հետո: Լարվածությունը էլ ավելի էր խորացել 2016 հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, քանի որ Թուրքիան ԱՄԷ-ին մեղադրում էր հեղաշրջման փորձի կազմակերպման գործում մասնակցություն ունենալու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |