Տարածաշրջան12:24, 17 Նոյեմբեր 2021
Թուրքիան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Լիբանանի հետ

Բեյրութում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Լիբանանի իր գործընկերոջ՝ Աբդալլահ Բուհաբիբի հետ։ Երկու երկրների արտգործնախարարներն այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ իր այցի նպատակը Թուրքիայի աջակցության հայտնումն է Լիբանանին, ինչպես նաև վարչապետ Նեջիփ Միքաթի այցի նախապատրաստումը Թուրքիա։ Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է բոլոր ոլորտներում զարգացնել հարաբերությունները Լիբանանի հետ։
Լիբանանի և Ծոցի որոշ երկրների միջև առաջացած ճգնաժամի հետ կապված Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իրենց ցանկությունն այն է, որ խնդիրը լուծվի փոխադարձ հարգանքի, երկխոսության հիման վրա և դիվանագիտական ճանապարհով։
«Մենք, որպես Թուրքիա, պատրաստ ենք այս հարցում անել այն, ինչ բաժին է ընկնում մեզ»,-շեշտել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |