Հասարակական11:04, 16 Նոյեմբեր 2021
Քրդերեն երգի պատճառով Թուրքիայում համերգ է չեղյալ հայտարարվել

Քուրդ արվեստագետ, երգիչ Մեմ Արարատը հայտարարել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին Անկարայի Նեշեթ Էրթաշ մշակութային կենտրոնի դահլիճում կայանալիք իր համերգը չեղյալ է հայտարարվել։
Արարատը սոցցանցի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Անկարայի Քեչիորենի թաղապետարանի աշխատակիցը զանգահարել է համերգի պատասխանատու «Զիզ մյուզիք» ընկերությանը և տեղեկացրել, որ թույլ չեն տալիս կազմակերպել համերգը, քանի որ դրա ընթացքում քրդերեն երգ է հնչելու։
«Անշուշտ սա ատելության հանցագործություն է։ Քրդերենի դեմ ուղղված այս ատելության հանցանքը գործելու համար դատապարտում եմ Քեչիորենի թաղապետարանին։ Դե որ այդպես է, մենք շարունակելու ենք միահամուռ կերպով երգել մեր երգերը՝ այն էլ բոլոր բարբառներով և խոսվածքներով»,-շեշտել է քուրդ արվեստագետը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |