Քաղաքական15:52, 15 Նոյեմբեր 2021
Թուրքիայի նախագահն անդրադարձել է F-35 և S-400-ների խնդրին
Թուրքիայի Չանաքքալե նահանգում երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ ցանկանում է, որ իրենք վերադարձնեն S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, որը Թուրքիան գնել է Ռուսաստանից:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ի պատասխան ԱՄՆ-ի այդ պահանջի՝ հայտարարել է, որ իրենք որևէ պատճառ չունեն հետ կանգնելու Ռուսաստանի հետ գործարքից, քանի որ եթե ԱՄՆ-ն չի ապահովում իրենց համապատասխան համակարգով իրենք իրավունք ունեն ինքնուրույն իրենց խնդիրները լուծել և այդ պատճառով ընդունել են Ռուսաստանից եկած առաջարկը:
Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ն նույն սխալը թույլ է տրվել F-35-ի հարցում: Ըստ նրա՝ F-35-ների համար 1 մլրդ 400 մլն դոլար են վճարել, բայց F-35-ները իրենց չեն տվել, հիմա ինչ-որ նոր առաջարկներ են ստանում:
Թուրքիայի նախագահը չի բացառել, որ առաջիկայում իրենք կփորձեն ինչ-որ բան արտադրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |